Ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հիմքով ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժին՝ կապված Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։




Լրահոս