Հանդիպումից առաջ կինը դանակ է վերցրել իր հետ. մանրամասներ կնոջ կողմից ամուսնուն դանակահարելու դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին Կոտայքի մարզում կնոջ կողմից ամուսնուն դանակահարելու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, թե ամուսնուն դանակահարած կինը ինչ ցուցմունք է տվել իրավապահներին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ամուսնուն դանակահարած կինը պատմել է, որ 6 տարի է, ինչ ամուսիններ են, ու ամուսինը իրեն օր ու արև չի տվել, մշտապես տանջել է: Ըստ կնոջ՝ «Ամսի 19-ին զանգահարեց ասեց , արի խոսենք միանանք , որոշեցի հանդիպել ու խոսել հետը , կրկին սկսեցինք վիճել, սկսեց քաշքշել ինձ , փախա, էլի բռնեց, քաշքշեց ու ես դանակով խփեցի»:

Նկատենք, որ իրավապահները նրան հարցրել են, թե դանակը որտեղի՞ց նրան: Կինը պատասխանել է, որ վախեցել է հանդիպել նրա հետ, իր հետ դանակ է վերցրել, եթե վիճի կարողանա, պաշտպանվի նրանից:

Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից «Արմենիաե բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ վայրում վիճաբանել են նախկին ամուսինները, որի ընթացքում կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել ամուսնու կրծքավանդակին և որովային՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

30-ամյա տղամարդու կինը հարցաքննվել է, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:

Քնար Մանուկյան




Լրահոս