Սարգսին տարել են քաղմաս, ինչ-որ արձանագրություն են ուզում կազմել. Մանո Գրիգորյանը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարության դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ հանդիսավարներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր պահանջում են կառավարությունից, ինչպես մնացած տենտեսվարողները, իրենք նույնպես սկսեն աշխատել:
Սակայն բողոքի ակցիայի ընթացքում արտակարգ դրության պահանջները չկատարելու պատճառով ՀՀ ոստիկանության Էրեբունի բաժին են բերման ենթարկվել բողոքի ակցիայի կազմակերպիչներից դերասան Սարգիս Գրիգորյանը, եւ եւս երկու հոգու:

Մինչ այդ Սարգիս Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել էր. «Շատ ռեստորաններ, միջոցառման կազմակերպիչներ պարտք են վերցրել, բեհեր են վերցրել, որովհետեւ գիտեին, որ ամռանը ամուսնանում են. «Հիմա ահռելի պարտքերի տակ են: Եթե նավի փեղկերը բացվել է, բավականին լուրջ ու վտանգավոր ոլորտներ սկսել են աշխատել, իրենք նույնպես սկսեն աշխատել»:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սագիս Գրիգոորյանի կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ, ով նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային:

«Սարգիսին տարել են քաղմաս, ինչ-որ արձանագրություն են ուզում կազմել, որն ուղղակի անհեթեթություն է, որովհետեւ այդքան մարդկանց մեջ ամենախաղաղն ինքն էր կանգնած, եւ դրա հետ մեկտեղ պահպանում էր սոցիալական հեռավորությունը: Ես ուղղակի մի քիչ հեռու էի իրենից գտնվում եւ հստակ չհասկացա, թե ինչ կատարվեց, մենակ տեսա, որ բռնեցին տարան: Մենք ուղղակի ուզում էին բարձրաձայնել մեր պահանջները, մենք ո՛չ եկել էինք կռիվ անելու, ո՛չ պայքարելու, ո՛չ էլ առավելեւս ինչ-որ քաշքշուկների մեջ ընկնելու, եկել էինք, պարզապես մեր պայմաններն առաջարկելու, ու ես չհասկացա, թե ինչու իրավիճակն այսպես թեժացավ, քանի որ բոլորը խաղաղ տրամադրվածությամբ էին եկել»,-նշեց նա:

Մանո Գրիգորյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ շատ վրդովված է ոստիկանների քայլերից, քանի որ իր ամուսինն ամենախաղաղն էր, եւ անգամ կարծիք կա, որ նա է այս ամեն ինչը կազմակերպել, ինչն իրականությանը չի համապատասխանում. «Ինչպես բոլորը, մենք նույնպես եկել ենք, զուտ մեր պահանջը ներկայացնելու, եւ մեր ընկերների կողքին լինելու համար: Եվ մեր ասպարեզից շատ ներկայացուցիչներ կային ակցիային, բայց ինչպես միշտ կիզակետում մենք էինք, չգիտես՝ ինչու:

Պարզապես մենք ուզում էինք ներկայացնել մեր պահանջները, թե ըստ սահմանափակումներին ինչ ծրագիր կարելի է մշակել, որտեղ մենք կկարողանանք ոչ հարյուր տոկոսանոց աշխատել՝ դա կլիներ տարիքային սահմանափակմամբ, դիզինֆեկցիա անելով, ելքերը շատ են, որ գոնե այս ոլորը, որը շղթայված է մի շարք ծառայությունների հետ՝ գեղեցկության սրահների, պարային ստուդիաների հետ եւ այլ ոլորտների հետ համապատասխանն պայմաններով աշխատել: Մեզ ասում են պահպանեք սոցիալական հեռավորությունը, բայց իրենք երեկոյան ժամերին Կասկադ կամ Թումոյի այգի չե՞ն գնում, ի՞նչ սոցիալական հեռավորության մասին է խոսքը գնում»,-նկատեց նա:

Մանո Գրիգորյանի խոսքով՝ մեր ժողովուրդն էությամբ անկառավարելի է, եւ եթե ամեն սահմանափակում գրեթե հանվել են, միայն այս ոլորտը պետք է տուժի՞. «Կարծում եմ որոշակի սահմանափակումներով այս ոլորտ նույնպես պետք է գործի, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինելու: Ինչպե՞ս կարելի է ամենախաղաղ մարդուն, ով հարցազրույց է տալիս բռնել բաժին տանել, անհասկանալի է, եթե հանկարծ ինչ-որ արձանագրություն լինի, ես մինչեւ վերջ պայքարելու եմ այս անարդարության համար: Մենք ժամանակին պայքարել ենք մեր խոսքի ազատության համար, հիմա ո՞վ իրավունք ունի խաղաղ մարդուն բերման ենթարկել»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս