ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քուր ջան, երկու հոգի մենակ հեռվից նայել են». Վերնիսաժում առևտուր չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենտրոնում գտնվող շուկայի՝ Վերնիսաժի առեւտրականները դժգոհում են՝ առեւտուր չունեն: Արդեն երկու օր է աշխատում են, բայց դեռ ոչինչ չեն վաճառել: Նշենք, որ Վերնիսաժը հայտնի է թե’ տեղացիների, թե’ զբոսաշրջիկների շրջանում: Վերնիսաժը Հայաստան ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար պարտադիր այցելության վայրերի ցանկում է: Սակայն, ինչպես հայտնի է, այս օրերին զբոսաշրջիկ չկա, սահմանները փակ են, իսկ տեղացիներն էլ չեն օգտվում Վերնիսաժից:

Առեւտրականները ArmLur.am-ի հետ զրույցում ընդգծեցին, որ Վերնիսաժի տնօրինությունը որոշել է մեկ շաբաթվա համար տաղավարների վարձավճար չպահանջել: Մեր այցելության ժամանակ շուկայի տնօրեն Հարություն Նավասարդյանը տեղում չէր, բայց նրա օգնականները փոխանցեցին, որ առայժմ հայտնի չէ, թե մինչեւ երբ կարող են զիջումների գնալ՝ վարձավճարների հետ կապված:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս