ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ արձագանքելու Քովիդ -19 համավարակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Լին Թրեյսին և Հայկական Կարմիր խաչի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկա էին ՀՀ մարզեր ուղարկվող մարդասիրական օգնության տեսակավորման և փաթեթավորման աշխատանքներին։ Նրանք տեղում շփվեցին կամավորների և անձնակազմի հետ, տեսակապով միացան մարզային մասնաճյուղի կամավորների և անձնակազմի, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Օլգա Ջումաեվայի հետ։

«Խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանի մարզերում բնակվող 8022 միայնակ և անժառանգ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և առավել խոցելի ընտանիքներ մայիս ամսվա ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից ստանում են մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։ – Միացյալ նահանգները հպարտ է որպես գործընկեր հանդես գալու ԿԽՄՖ-ին և Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ պայքարելու Քովիդ-19-ի դեմ Հայաստանում։ Կարմիր խաչի անձնակազմն ու կամավորները շատ անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում այս դժվար ժամանակներում երկրի ամենախոցելի ընտանիքներին, – ասաց տիկին դեսպանը։

Փաթեթները, որոնք կազմված են` հիմնվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված մեկ մարդու համար նվազագույն զամբյուղի հաշվարկի վրա, ՀԿԽԸ կամավորները հասցնում են շահառուների տներ։ – Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում և երկրում ամենամեծ կամավորական կազմակերպություն, ներկայացվածություն ունենալով բոլոր մարզերում և բազմաթիվ համայնքներում, Covid-19 համավարակի տարածման առաջին իսկ օրվանից իրականացնում է գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի կարիքներին համապատասխան արձագանքմանը։

Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ արձագանքման ընթացքում մեր կողքին լինելու և հազարավոր խոցելի մարդկանց օգնելու հնարավորության համար, – ասաց Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ապրիլ-մայիս ամիսների ընթացքում, սննդով եւ հիգիենիկ պարագաներով կաջակցի շուրջ 20 000 խոցելի անձի՝ հանրապետության ամբողջ տարածքում։

– Մենք հպարտ են աջակցելու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ Քովիդ-19 համավարակի բռնկումից հետո ծայրահեղ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համայնքներին՝ ամբողջ երկրում։ Հայկական Կարմիր խաչը կենտրոնանում է աջակցելու ամենախոցելի անձանց՝ ներառյալ տարցները, քրոնիկական հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող անձինք, և նրանց, ովքեր չենք կարող դուրս գալ տնից՝ նրանց հասցնելով սնունդ, հիգիենիկ պարագաներ, և օգնելով առօրյա գործերում։ Նրանք հոգեբանական աջակցություն են ցուցաբերում մարդկանց այդ աննախադեպ իրավիճակում։ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, Կարմիր խաչի թիմերը կշարունակեն անհրաժեշտ աջակցություն տրամադրել այն մարդկանց, որոնք այս դժվարին ժամանակներում աջակցության կարիք ունեն, – նշեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Օլգա Ջումաեվան»։

 




Լրահոս