
Վրաստանի Զեստաֆոնի ավանում 29-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այս մասին հայտնում է ekhokavkaza.com կայքը։ Տեղեկացվում է, որ բեռնատար մեքենայի վարորդը Վրաստան է ժամանել Հայաստանից և եղել է ինքնամեկուսացած։ Կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական պատասխանից հետո տղամարդուն տեղափոխել են Քութաիսիի կլինիկա։
Իմերեթիի շրջանի նահանգապետ Շալամբերիձեի խոսքերով՝ վիրուսակրի հետ բոլոր կոնտակտավորներն արդեն բացահայտված են։
Տաթև Ֆռանգյան