
Մայիսի 21-ին, ժամը 01:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նոր Ավան թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:06-ին, մարվել՝ 02:26-ին: Այրվել են տան տանիքի թիթեղյա ծածկի (72 քմ) փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ և տանիքի տակ գտնվող կենցաղային իրեր: