ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական հիմնարկներում կարող են լինել առանց դիմակի, եթե սենյակում մենակ են․ վարչապետը նոր կարգ ներկայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում ՀՀ վարչապետը թվեր ներկայացրեց կորոնավիրուսի դեպքերի հետ կապված՝ ասելով, թե 335 նոր դեպք է գրանցվել և իրավիճակն այնքան էլ լավ չէ: Նա նշեց, թե պետք է անցնել ավելի խիստ ռեժիմի, անգամ պետական գերատեսչություններում նույն աշխատասենյակում նստող անձինք պետք է լինեն դիմակներով, այդ թվում՝ միջանցքներով շրջելիս: Փաշինյանը նիստի ժամանակ ևս մեկ անգամ ընդգծեց, որ մինչև այժմ կորոնավիրուսի հետ կապված հայտարարված թվերը  ճիշտ են եղել և ոչինչ չեն թաքցրել:

«Մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ այս հարցերը պետք է լուծենք յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության շրջանակներում: Պետք է մաքսիմալ լուրջ վերաբերվենք այս ամենին, թե չէ ավելի լուրջ ցնցումների առջև կկանգնենք», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս