ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում գրանցված կորոնավիրով վարակվածության նոր դեպքերի ռեկորդային քանակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ վարակի բռնկումից ի վեր վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՀԿ են ստացվել 106 հազար հիվանդացության դեպքի մասին տվյալներ, ինչը օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: Այդ դեպքերի երկու երրորդը գրանցվել է 4 պետությունում»,-նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի ղեկավարը նշել է, որ համաշխարհային հասարակությանը դեռ երկար ճանապարհ է սպասում COVID-19-ի հետ:




Լրահոս