ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը մեկնարկեց: Նիստի սկզբում նա տվյալներ ներկայացրեց: «Ունեցել ենք նոր 335 դեպք: Ունեցել ենք 162 բուժված նոր քաղաքացի: Նաև ունեցել ենք 3 մահվան դեպք: Այսօրվա թվերը հետևյալն են՝ 5606 հաստատված դեպք, բուժվածների ընդհանուր թիվը՝ 2581, մահերի ընդհանուր թիվը՝ 70: 1 օրվա ընթացքում ակտիվ քաղաքացիների թիվն աճել է 170-ով: Ռեկորդային թեստեր են արվել՝ 1751: Մենք նշաձող էինք դրել, որ օրական 1000 թեստ անենք, բայց մենք դա անցել են: Ընդհանուր հետազոտությունների թիվը մոտ 46 հազար է: 135 հոգի ծանր վիճակում է, 63 հոգի էլ ծայրահեղ ծանր է, 15 հոգի միացված է արհեստական շնչառության ապարատների», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում