ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքանով է Հայաստանում հնարավոր կավասակի հիվանդության առկայությունը. այն բնորոշ է երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողները ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին կավասակի հիվանդության հնարավորության մասին՝ հաշվի առնելով, որ աշխարհի շատ երկրներում այդպիսի դեպքեր են գրանցվել:

Նշենք, որ աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, երեխաների շրջանում հայտնաբերվել է Կավասակի համախտանիշի բռնկում, որը կարող է կապված լինել կորոնավիրուսային համաճարակի հետ:

Կավասակին հազվագյուտ հիվանդություն է, կրում է ճապոնացի բժշկի անունը և առաջին անգամ նկարագրվել է 1967 թ.: Հիվանդության ախտանիշներն են արյան անոթների բորբոքում, ցան, այտուցվածություն, ցավ որովայնի շրջանում, փսխում և շրթունքների չորացում: Այն ազդում է մինչև հինգ տարեկան երեխաների վրա: Կովիդ-19-ի հետ կապված՝ Կովասակիի ախտանիշները հայտնվել են նաև մինչև 16 տարեկան դեռահասների մոտ:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Նյու Յորք նահանգում երեք երեխա է մահացել այդ ախտանիշներով, տասնյակներն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Նման հարյուր դեպք է գրանցվել Մեծ Բրիտանիայում, 10 դեպք՝ Իտալիայում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս