Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը։
Հաշվիչ հանձնաժողի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրեց փակ գաղտնի քվերակության արդյունքները․
«Քվեարկությանը մասնակցել է 33 պատգամավոր, քվեատուփում առկա էր 33 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվել 2-ը։ Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 27, դեմ՝4»։
Ավելի վաղ, Արթուր Թովմասյանը ընտրվել էր Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ Խորհրդարանը նաև հաստել էր հաշվիչ հանձնաժողովի կազմը։
Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն մշտական հանձնաժողովների նախագահներին և կստեղծվեն մշտական հանձնաժողովները։
Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։