
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Վերջինս սոցկայքի իր էջում գրառում է կատարել ու հայտնել, որ իր թեստի պատասխանը բացասական է եղել:
«Սիրելի՛ մարդիկ, իմ թեստի արդյունքը բացասական էր, պարզապես ապահովության համար աշխատում եմ տանից, նույն ռեժիմով։ Անհանգստանալու կարիք չկա, շնորհակալ եմ հոգատարության համար։ Ձեզ լավ նայեք և առողջ եղեք»։