Անվերահսկելի իրավիճակ բանտում. կալանավորները շարունակում են իրենց սեւ գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորների կողմից գողության դեպքերը շարունակվում են : Կոնկրետ անձիք, գտնվելով անազատության մեջ , կարողանում են բանտից տարբեր մարդկանցից հափշտակություններ իրականացնել :

Սպարտակ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում, գործով չպարզված հանգամանքներում՝ ինտերնետային հայտարարությունների էջում, տեղեկանալով Հակոբ  Մանուկյանի` 2.200 ԱՄՆ դոլար արժողության համակարգիչը վաճառելու մասին, ի սկզբանե չունենալով այն գնելու մտադրություն, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով Մաիրամ Լևոնի Հովհաննիսյանի և Գևորգ Արտուշի Հովհաննիսյանի մասնակցությամբ, կատարելով համապատասխանաբար կնոջ և աներոջ դերաբաշխում, Հ.Մանուկյանի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է վերջինիս պատկանող 2.200 ԱՄՆ դոլարին համարժեք խոշոր չափի 1.067.000 ՀՀ դրամ արժողության համակարգիչը:

Հետաքրքիր է՝ ուր են նայում Քրեկատարողական ծառացության ղեկավար կազմի աչքերը , երբ կալանավորները կարողանում են բանտից խարդախությամբ հափշտակություններ իրականացնել :

Քնար Մանուկյան




Լրահոս