
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում որոշում կայացրեց Լիանա Ղալթախչյանին նշանակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ:
« Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանին»,-ասված է որոշման մեջ: