
Մինչեւ այս շաբաթվա վերջ հեռավար կրթությունը կազմակերպելու նպատակով աշակերտներին տրամադրված սարքավորումները պետք է վերադարձվեն դպրոցներին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մայիսի 22-ը համարվում է ուսումնական տարվա ավարտը, ինչով էլ պայմանավորված՝ վերջանաժամկետը սահմանվել է այս շաբաթվա վերջը։