
Մարդկային կուտակումներ առաջացնող հերթերից խուսափելու և դրանով պայմանավորված՝ վարակի տարածումը կանխելու նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 23-ից սկսած ՝վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ։
Քննություններին մասնակցելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով՝ անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։