
Երեւանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։ Վերջիններս հոսպիտալացված են եղել :
Այս մասին ArmLur.am-ի տեղեկությունները հաստատեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորքի տուն ինտերնատում վարակակիրների թիվը հասել է 45-ի, որոնցից 28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` խնամվող տարեցները