ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկան հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկան դատի է տվել Պետական եկամուտների կոմիտեին եւ պահանջում է, որ կոմիտեն անվավեր ճանաչի 2019 թվականի երեք որոշումները եւ 2020 թվականի մարտի 20-ի որոշումները: Դատելով իրավիճակից՝ Արտյոմ Մովսեսյանի ընկերությանը ՊԵԿ-ը տուգանել է եւ ընկերությունը այն վիճարկում է դատարանում:
Մանրամասները՝ տեսանյութում