ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ վարչական շրջանում բնակարանների գները որքան են բարձրացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Երեւանում ամենաթանկ թաղամասը շարունակում է մնալ Կենտրոն վարչական շրջանը: Այստեղ բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն գերազանցում է 1300 դոլարը:
Օրինակ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով այս տարվա մարտին կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն կազմել է 670 հազար դրամ: Մեկ ամսվա ընթացքում բնակարանի մեկ քմ-ն 5000 դրամով բարձրացել է: Իսկ ահա անցած տարվա համեմատ թանկացումը կազմել է 83 հազար 800 դրամով:

Երեւանի մյուս բանկում թաղամասում՝ Արաբկիրում եւս բնակարանների գներն աճել են՝ 2800 դրամով: Արաբկիր վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 462 հազար 200 դրամ, իսկ մարտին՝ 465 հազար դրամ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնաբնակարանի մեկ քմ-ն մարտին առաջարկվել է 340 հազար 100 դրամ, փետրվարին՝ 338 հազար դրամ, իսկ նախորդ տարվա մարտին 295 հազար դրամ: Այսինքն այս վարչական շրջանում մեկ տարում բնակարանները թանկացել են 45 հազար 100 դրամով:

Նկատենք, որ Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանի գնի բարձրացումը մեկ ամսվա ընթացքում կազմել է 1000 դրամ՝ 190 հազար դրամից դարձել է 191 հազար դրամ: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19 հազար դրամ է կազմել թանկացումը:

Բայց գների այս աճին զուգահեռ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առքուվաճառքի գործարքների մեծ մասն իրականացվել է Երեւանում:

Մանրամասները ՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս