ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ուսանողական վարկեր արտոնյալ պայմաններով պետական
​​ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակներում:
Վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական ​​և պետական ​​հավատարմագրություն ունեցող ուսումնական
հաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի ​​և կլինիկական օրդինատուրայի ուսանողները կարող են
ձևակերպել ուսանողական վարկեր հետևյալ արտոնյալ պայմաններով՝
 Տարեկան տոկոսադրույք` 6% կամ 7%, կախված առաջադիմությունից*,
 Վարկի ժամկետ` 3 ամսից մինչև 10 տարի,
 Մեկ ուսումնական տարվա համար վարկի գումար՝ 50,000 ՀՀ դրամից մինչև 700,000 ՀՀ դրամ,
 Վարկի առավելագույն գումար ուսման ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2,8 մլն. ՀՀ դրամ,
 Միջնորդավճարներ նախատեսված չեն:
Արտակարգ դրության պայմաններում ՀՀ Կառավարության կողմից՝ ի աջակցություն Հայաստանի բնակչությանը,
ստեղծված հատուկ միջոցառումների շրջանակներում հաճախորդները կարող են ստանալ ուսանողական վարկեր և
օգտվել հատուկ լրացուցիչ արտոնություններից. մինչև 2020թ-ի վերջ վարկը կսպասարկվի տարեկան 0% կամ 4%
տոկոսադրույքով (կախված առաջադիմությունից):
ՀՀ Կառավարության 14-րդ միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀՀ
Կառավարության պաշտոնական կայքում՝ https://www.gov.am/am/covid-19-cragrer./
Ուսանողական վարկեր կարող են ձևակերպել 16-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները: Պարտադիր պայման
է ուսանողի ծնողներից կամ խնամակալներից մեկի երաշխավորությունը: Վարկառուի (ուսանողի) կողմից
եկամուտների ներկայացում չի պահանջվում, բավական է երաշխավորի եկամուտների առկայությունը, իսկ եկամտի
բավարար չլինելու կամ բացակայության դեպքում, հնարավոր է ներգրավել համավարկառու:

*Վարկը տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքով, որից 2%-ը կամ 3%-ը, կախված
առաջադիմությունից, սուբսիդավորվում է պետության կողմից:
Փաստացի տարեկան տոկոսադրույք՝ 6.17%-7.33%:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ուսանողական վարկերի պայմանների մասին կարելի է ստանալ Բանկի
պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits/owsanoghakan-vark-petakan-tsragrov կամ
զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս