Ինչու է հանրակրթության վարչության պետի տեղակալն ազատվել աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի տեղակալ Օվսաննա Քարամյանը աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացրել ու հեռացել քաղաքապետարանից: Ըստ մեր տեղեկությունների` նորանշանակ տեղակալի կատարած աշխատանքները ոչ մի կերպ չեն ընդունվել, բոլոր առաջարկությունները ու առաջարկվող փոփոխությունները մերժվել են, ինչի համար Քարամյանը որոշել է հրաժարական ներկայացնել:

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն պետ Աննա Ստեփանյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը նշելով, որ իր տեղակալը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Արդյո՞ք եղել են աշխատանքային տարաձայնություններ, թե ոչ Ստեփանյանը հայտարարեց. «Ցանկացած մարդ, ով լավ առաջարկությունով է մտնում վարչություն, մենք բոլորս միասնական թիմով քննարկում ենք, մենք նույնիսկ այստեղ ունենք աշխատակիցներ, որոնք նոր են, մենք իրենց առաջարկությունները ընդունել ենք, սիրով աշխատել ենք, նման բան չկա: Դա իր որոշումն էր, ինքը որոշեց, որ դա իրենը չէ եւ որոշեց գնալ»:

Մեր դիտակմանը, թե ըստ տեղեկությունների Օվսաննա Քարամյանին այդ պաշտոնում «երաշխավորել» էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ինչու պետք է ամիսներ շարունակ վերջինս նման որոշում կայացներ, եթե ամեն ինչ լավ էր մեր զրուցակիցը նշեց. «Ես չգիտեմ, թե ով է երաշխավորել, ես գիտեմ, որ մարդը եկել է աշխատել է, որեւէ խնդիր մենք չենք ունեցել, հետո իր որոշումը եղավ այդպիսին, ես անգամ առաջարկել եմ չշտապել, մտածել, բայց դա իր որշումն էր»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս