2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող հարկ վճարողների թիվը կազմել է շուրջ 13.8000 սուբյեկտ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 27000-ով։ Ընդ որում, աճի հիմնական մասը պայմանավորված է բիզնես գործունեություն ծավալող սուբյեկտների ակտիվությամբ։
Մասնավորապես, տարեկան կտրվածքով՝ – շուրջ 15700-ով աճել է ԱՁ-ների թիվը, – շուրջ 5300-ով աճել է ՍՊԸ-ների թիվը, – ՓԲԸ-երի և ԲԲԸ-երի թվերն աճել են համապատասխանաբար 126-ով և 24-ով։ 2019 թվականին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը, 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 5.6 տոկոսով:
Համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2 տոկոսով։ Միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը՝ 92 տոկոսով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.