ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ասել է՝ բոլորը գնացին, ես էլ գնացի». Գավառի միջադեպի գործով կալանավորվածի պաշտպանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գավառում երկու անձի սպանության եւ չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ եւ գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ:

Աղմկահարույց կրակոցներից անցել է 23 օր եւ մինչ օրս Գավառում կրքերը չեն հանդարտվում, ասել է թե՝ վտանգը անցած չէ, եւ գործով կալանավորված անձանց պաշտպանները հրաժարվում են տալ անունններ, թե ում շահերն են պաշտպանում, սակայն Armlur.am-ի հետ զրույցում Գավառի միջադեպի գործով կալանավորված անձանցից մեկի պաշտպան Արթուր Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ է կատարվում քրեական գործով.

«Հաշվի առնելով սույն քրեական գործի հանրային հնչեղությունը, միեւնույն ժամանակ հաշվի առնելով պաշտպանյալիս մերձավորների անվտանգությունը, կյանքի եւ առողջության նկատառումներից ելնելով՝ այս փուլում նպատակահարմար չեմ գտնում նրա անունը μացահայտել»: Նկատենք, որ պաշտպանը չցանկացավ ներկայացնել պաշտպանյալի անունը, սակայն պատմեց, թե նա ինչ է պատմել դեպքի մասին, եւ ինչու է հայտնվել դեպքի վայրում. «Կոնկրետ իմ պաշտպանյալը, լսելով, որ դեպք է եղել, եւ հիվանդանոցում կան մարդիկ եւ տեսնելով, որ համագյուղացիները շտապում են հիվանդանոց, ինքն էլ որեւէ դիտավորություն որեւէ բան անելու, ուղղակի գնացել է այնտեղ, մտել է հիվանդանոց, մտնողների մեջ է եղել: Պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում չի վիճարկում, չի հերքում, որ իմ պաշտպանյալը, ըստ էության, այդ օրը եղել է «Գավառ» բժշժկական կենտրոնում, բայց իր կողմից այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի, այսինքն՝ զանգվածային անկարգությունների մասնակցություն հանցակազմի առկայություն իր կողմից չեն կատարվել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս