Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվն անցավ 5 միլիոն 100 հազարը, գրեթե 333 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվել է շուրջ 1 միլիոն 950 հազարը: Վարակվածների և մահացածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է:
Այժմ կորոնավիրուսն արագ տարածվում է Լատինական Ամերիկայի երկրներում, հատկապես՝ Բրազիլիայում: Երեկ Բրազիլիայում գրանցվել է կորոնովաիրուսով վարակվածության 1188 դեպք: Ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 20 հազար մարդ:
Այնուհետև վարակի տարածման օջախ կարող է դառնալ Աֆրիկան: Իսկ օրինակ Վրաստանում այսօրվանից կչեղարկվի արտակարգ դրությունը:
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 322-ով
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 322-ով՝ հասնելով 5928-ի:
Առողջացածներ – 2874
Փաստացի բուժվողներ-2952
Ընդհանուր թեստեր -47664
Մահվան ելքեր – 74
Մահվան ելքեր այլ պատճառով – 28
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: