
Բուլղարիայի իշխանությունները մայիսի 22-ին բացում են սահմանները Եվրամիության և Շենգեն գոտու քաղաքացիների համար:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բուլղարիայի իշխանությունները, կորոնավիրուսի տարածման հետ կապված, մարտին փակել էին սահմանները: Բուլղարիայի քաղաքացիները, այլ երկրների դիվանագետները, երկիր երկիր մուտք գործելիս ստիպված 14-օրյա կարանտին էին անցնում:
Այժմ 14-օրյա կարանտինային ռեժիմի պայմանով Բուլղարիա կարող է ժամանել Եվրոպայի ցանկացած քաղաքացի: Ավելին, եթե Բուլղարիայում մնալու ժամկետը չի անցնելու 7 օրից, ապա կարանտին չի պահանջվի: Նշվում է, որ փաստորեն, խոսքը միջազգային տուրիզմի վերաբացման մասն է, թեկուզ կարճաժամկետ կտրվածքով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուլղարիան պայմանավորվել է մեղմացնել սահմանային ռեժիմը հարևան երկրների հետ: