ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր որոշում բուքմեյքերական գրասենյակների և խաղասրահների մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա նոյեմբերի 1-ից բուքմեյքերական գրասենյակի կամ խաղասրահի միջոցով գործունեություն կարող է իրականացվել կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում:

Հայաստանի ֆինանսների նախարարությունը նոր նախագիծ է հանրային քննարկման դրել, որով ներկայացվում է բուքմեյքերական գրասենյակի կամ խաղասրահի միջոցով կազմակերպման գործունեության իրականացման վայրի նկատմամբ պահանջները եւ չափանիշները:

Ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Ըստ ֆինանսների նախարարության՝ այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` ստեղծելով վիճակախաղերով հրապուրվելու վտանգ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ֆինանսների նախարարությունն առաջարկում է Երեւանի վարչական շրջաններում սահմանել ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի մարզկենտրոնում եւ Ծաղկաձորի համայնքում, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզերի մարզկենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, Վայոց ձորի մարզի մարզկենտրոնում եւ Ջերմուկի համայնքում, Սյունիքի մարզի մարզկենտրոնում եւ Մեղրի համայնքում եւ Տավուշի մարզկենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որեւէ կրթական եւ պատմամշակութային հաստատություններից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից:
Նշենք, որ ֆինանսների նախարարությունն ուսումնասիրել է նաեւ միջազգային փորձը:

Օրինակ Լեհաստանում խաղային հաստատությունները կարող են ձեւավորվել միայն ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող քաղաքներում, եւ ավելի քան 100 հազար՝ խաղային դահլիճ կամ բինգո սրահ, խաղային հաստատությունները պետք է հեռացվեն մանկապարտեզներից, դպրոցներից եւ եկեղեցիներից առնվազն 100 մետրով. Ուկրաինայում 50 մետր, Հունգարիայում 200 մետր, Բուլղարիայում `300 մետր:

Բացի այս, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց են տվել, որ մի շարք առաջատար երկրներում սահմանմանափակումները կիրառվում են կախված բնակչության թվաքանակից, խտությունից. Ֆրանսիայում խաղային հաստատություններ չեն կարող բացվել 500 հազարից պակաս բնակչություն ունեցող քաղաքներում, Պորտուգալիայում՝ մեկ խաղատուն բացել մինչև 150 հազար բնակչություն ունեցող քաղաքներում ՝ երկուսը 150 հազարից մինչև 250 հազար և երեքը ավելին, քան 250 հազար բնակիչ:

Իսկ ահա մեր հանրապետությունում չափանիշների սահմանման համար հիմք են ծառայել Երեւանի, մարզկենտրոնների բնակչության թվաքանակը, խտությունը, նաեւ՝ հեռավությունը քաղաքից:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս