
Մայիսի 22-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական
հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից
մեկի վարդակի հետնամասում հայտնաբերել են պատի մեջ փորված թաքստոց, որտեղից առգրավել են կտորի
պատյանում պահված բջջային հեռախոս՝ 2 բաժանորդային քարտերով և 8 GB հիշողությամբ կրիչով, բջջային
հեռախոսի 4 լիցքավորիչ, լիցքավորման 4 լար, 4 ականջակալ և 1 անլար ականջակալ։ Նույն հիվանդասենյակի
սեղանի տակից էլ հայտնաբերվել է մոտ 5 սմ շեղբով ինքնաշեն դանակ։ Հիվանդասենյակում պահվող դատապարտյալ Ա.
Վ.-ն հայտնել է, որ հայտնաբերված արգելված իրերը պատկանում են իրեն։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։