Անի Սամսոնյանի՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. մայիսի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ
դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ նույն օրը` մայիսի 1-ին, «Արթուր Վարդանյան» ֆեյսբուքյան
օգտատերն իր ֆեյսբուքյան էջին ուղարկել է նամակ, որն իր մեջ պարունակել է իր անձի դեմ ուղղված ֆիզիկական բռնության
սպառնալիքներ:

Վերոգրյալի կապակցությամբ տված բացատրությամբ Անի Սամսոնյանը հայտնել է, որ իր նկատմամբ սպառնալիքները
գնահատում է իրական:

Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել
է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք
ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով, որը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները
պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս