ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետական պարտքը կրկին աճել է. նոր տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 3 տրիլիրոն 551 մլրդ 34 մլն դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 1.08%-ով, իսկ 2019 և 2018 թթ․ ապրիլի 30-ի նկատմամբ համապատասխանաբար՝ 6.96%-ով և 6.99%-ով: Պետական պարտքի գերակշիռ մասը Կառավարության պարտքն է. այն  կազմել է 3 տրիլիոն 314 մլրդ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 1.08%-ով, իսկ 2019 և 2018թթ․ ապրիլի 30-ի նկատմամբ համապատասխանաբար՝ 8.35%-ով և 9.51%-ով: Իսկ  Կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 237 տրիլիոն 27 մլրդ դրամ, աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 1.09%-ով, իսկ 2019 և 2018թթ․ ապրիլի 30-ի նկատմամբ նվազելով համապատասխանաբար՝ 9.29%-ով և 19.0%-ով:

Վերջին տարիներին՝ մինչև 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է։ Սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է։ 2019 թվականի ընթացքում պետական պարտքին առնչվող ամենանշանակալի գործարքը 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումն էր։ Սեպտեմբերին Կառավարությունը որոշեց 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր (արտարժութային պարտատոմսեր) թողարկել և այդ գումարով մարել 2020 թվականին նախատեսված պարտքերը։ 2020 թվականին լրանալու էր 7 տարով թողարկված եվրապարտատոմսերի ժամկետը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս