Մենք տեսաձայնագրելու ենք մարդկային ճակատագրեր խեղած բոլոր դատավորների անունները. Արման Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Օրեր առաջ մեր նախաձեռնած Վեթինգի դիմադրական շարժումն արդեն իսկ արդյունքներ է արձանագրում։ Անցած մի քանի օրերի ընթացքում մեզ են դիմել տասնյակ քաղաքացիներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, ովքեր ներկայացրել են վերջին երկու տասնամյակներում տարբեր դատավորների կողմից կայացված ապօրինի, հանցավոր վճիռների պատմությունները։ Պատմություններ, որոնց մի մասը պարզապես ահասարսուռ է՝ իր դաժանությամբ ու անմարկայնությամբ։

Մեզ դիմած քաղաքացիները ներկայացրել են նաև իրենց նկատմամբ կայացված վճիռների նախապատմությունները, դրանց կայացման գործընթացում ներգրավված նախկին բազմաթիվ պաշտոնյաների առնչությունները դատավորների հետ։ Բոլոր այս պատմությունները առաջիկայում դառնալու են հանրության սեփականությունը։ Մենք տեսաձայնագրելու ենք այդ մարդկային ճակատագրեր խեղած այդ բոլոր դատավորների անունները, պատմությունները և հրապարակելու ենք դրանք՝ հասցեավորված ներկայացնելով բոլոր դատավորներին ու նրանց կայացրած վճիռների վրա ազդեցություն ունեցած անձնանց։

Դժվար է անգամ պատկերացնել, որ այդ պատմությունների հրապարակումից հետո դրանց հիմնական դերակատար դատավորները կկարողանան շարունակել պաշտոնավարել, քանի որ նրանք դառնալու են առնվազն հանրային պասրավանքի առարկա։ Վստահաբար, մեր հրապարակած պատմություններում վճիռներ կայացրած դատավորներից շատերի նկատմամբ հարուցվելու են կարգապահական վարույթներ, հնարավոր է՝ նաև քրեական գործեր։ Հավաքագրելով դատական համակարգի զոհ դարձած մեր քաղաքացիների պատմությունները, մենք ըստ էության, կատարում ու կատարելու ենք այն աշխատանքը, որով անցած երկու տարրիներին պետք է զբաղվեին իրենց այս առաքելությունը տապալած պետական մարմինները։

Դատական համակարգի զոհ դարձած մեր քաղաքացիների պատմությունները էլ ավելի են խորացնում մեր համոզմունքը, որ դատավորների շրջանում համատարած վեթինգն անխուսափելի է ու այն տեղի է ունենալու։ Լավագույն դատավորներին պետք է պաշտպանել, ընդդեմ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու դատական ակտեր կայացրած դատավորները պետք է դուրս շպրտվել համակարգից։ Այլ ճանապարհ չկա, որը հիմք կդառնա դատական համակարգը հանցագործ, կոռումպացված ու թալանչի դատավորներից ազատագրելու և որպես վերջնարդյունք՝ անկախ ու արդյունավետ դատական իշխանություն կայացնելու համար։

Հանուն ՀՀ քաղաքացիների ու հանուն Հանրապետության։

Arman Babajanyan




Լրահոս