«Վալլեքս» խմբի ընկերություններից մեկը՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ –ն սնանկ է ճանաչվել: Խոսքը Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող ընկերության մասին է: Նշենք, որ այս ընկերության տնօրենը Վալերի Մեժլումյանն է, որը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել ՀՀ սնանկության դատարանի ապրիլի 30-ի վճռով, իսկ մայիսի 8-ի որոշմամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Չիտչյանը:
Տեղեկացնենք, որ գործարանի փակման արդյունքում ավելի քան 500 աշխատող գործազուրկ է դարձել: Ընկերությանը պատկանող գործարանը ճգնաժամի մեջ է հայտնվել 2018 թվականին կառավարության կողմից մոտ 800 հազար դոլարի չափով տուգանվելուց հետո:
Մանրամասները՝ տեսանյութում