ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գառնի-Երեւան երթուղային գիծը նորմալ չի աշխատում: Կան ե՛ւ հին ավտոբուսներ, ե՛ւ երթուղային տաքսիներ: Գրեթե ամեն օր այդ հին ավտոբուսներից մեկը փչանում է, եւ արդյունքում մեքենաների թիվն էլ է կրճատվում: Ամեն օր խնդիրներ են առաջանում, ուղեւորները շատ են, մեքենաները` քիչ: Ե՛ւ գնալիս, ե՛ւ գալիս նույնիսկ կանգնելու տեղ էլ չի լինում: Ինչո՞ւ մեքենաների քանակը չի ավելացվում, ու երթուղին համալրվում նոր ավտոբուսներով: Գայանե Սահակյան, 24 տարեկան, բուժքույրՊԱՏԱՍԽԱՆ. Նման խնդիրներն այսպես են կարգավորվում. բոլոր երթուղիներ սպասարկողներն անցնում են համապատասխան մրցույթով, եւ այդ մրցույթը պայմաններ ունի, այդ պայմանները հաղթում են որոշակի ժամկետով: Այդ մեքենաները եթե ընթացքում են խաթարվում, ապա դա սպասարկողների խնդիրն է դառնում, եւ նրանք պիտի վերահսկեն, որ անխափան աշխատեն: Իսկ ինչ վերաբերում է նրանց նկատմամբ սանկցիաներ կիրառելուն, ապա եթե այնպիսի խնդիր առաջանա, որ բոլոր մեքենաները փչանան, չաշխատեն եւ այլն, արդեն  կարելի է միջամտել: Բայց, բոլոր դեպքերում, երբ պայմանագրի ժամկետը վերջանա, նոր մրցույթ կհայտարարվի, ու կանցնի հաղթող ընկերությունը: Եթե նոր մրցույթին տեսնեն, որ մեքենաները հին են, հնարավոր չէ սպասարկել, ապա նա չի անցնի այդ մրցույթով: Քանակն ավելացնելն էլ նորից կախված է մրցույթից: Մասնագիտական խնդիրներ կան, ուսումնասիրվում է բնակչության թիվը, թե ինչքան ուղեւորահոսք կա եւ այլն, ու նոր պայմաններ են սահմանում: Հարցը կուսումնասիրվի մեր կողմից, կտեղեկացնենք ստորաբաժանումներին, եւ կպարզվի, թե ինչ խնդիր կա` մեքենաների հետ կապված: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, մինչեւ նոր մրցույթի հերթը չգա, կիսաքանդ մեքենաները շարունակելու են ուղեւորներին ճանապարհին թողնել: Տարօրինակ է նաեւ, որ արդեն կայացած մրցույթում երթուղին սպասարկող ընկերությանը պատկանող մեքենաները շահել են համապատասխան արտոնագիրը: 




Լրահոս