Հայհոյել են Տիգրան Աթանեսյանի տիկնոջն ու անչափահաս երեխաներին, փորձել են պատուհանից հարվածել 7-ամյա որդուն. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակմանը` գրելով.

Հենց նոր զրուցեցի փաստաբան Tigran Atanesyan-ի հետ։ Դեպքի կապակցությամբ լիազորված եմ հայտնել հետևյալը. Աթանեսյանի տան մերձակա տարածքում մի քանի լածիրակ առանց որևէ առիթի լկտի ձևով հայհոյել ու սպառնացել են նրա տիկնոջն ու անչափահաս երեխաներին այն ժամանակ, երբ փաստաբանը տանը չի եղել։ Խուլիգանությունը շարունակվել է նաև այն ժամանակ, երբ Աթանեսյանը տուն է վերադարձել։

Տուն ներխուժելու փորձը չի հաջողվել՝ բացառապես երկաթե դռան շնորհիվ, այնուհանդերձ հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն։ Ոտնձգությունը խափանվել է միայն ոստիկանության ժամանումից հետո։ Ներկայում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։

Դեպքի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներով Տիգրան Աթանեսյանը հանդես կգա վաղը՝ մամուլի ասուլիսի ձևաչափով։




Լրահոս