ՀԱՐՑ. Եթե քաղաքացին սոցիալական ապահովության պետական ծառայության հետ խնդիր ունի, ապա նա ո՞ր դեպքերում կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին:Մարիամ Հակոբյան, 55 տարեկան, գործազուրկՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին այն դեպքում, եթե սոցիալական ապահովության պետական ծառայությունը`• անհիմն մերժել է կենսաթոշակի նշանակումը,• սխալ է հաշվարկվել կենսաթոշակը, կենսաթոշակի հաշվարկման ժամանակ հաշվի չի առել աշխատանքային ստաժը,• հրաժարվել է կենսաթոշակի վերահաշվարկ կատարելուց,• հրաժարվել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակել առանձնապես ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների ցուցակներին համապատասխանող անձանց,• մերժել է նոտարական կարգով վավերացված կամ նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցված (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321 հոդվ., մաս 4) լիազորագրի հիման վրա կենսաթոշակի վճարումը,• մերժել է մասնակի կենսաթոշակի տրամադրումը կամ սխալ է հաշվարկել մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը:ՄԻՊ գրասենյակի տեղեկատվական թերթիկից«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՄԻՊ գրասենյակը հատկապես կենսաթոշակի սխալ հաշվարկը պարզաբանելու խնդրանքով դիմումներ շատ կստանա: Մարդիկ հաճախ են պարզում, որ նույն աշխատանքային ստաժի դիմաց իրենց ծանոթ-բարեկամներն ավելի շատ կամ ավելի քիչ կենսաթոշակ են ստանում, իսկ վերահաշվարկի պահանջը շատ հաճախ մերժվում է: Թեեւ իրենց այս իրավունքի մասին թոշակառուները տեղյակ չեն, սակայն հուսանք, որ հետայսու կենսաթոշակի վերանայման հարցերը կլուծվեն նաեւ ՄԻՊ միջնորդությամբ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ