
Երեկվա ուժգին քամին վնասել է Շիրակի մարզի Անուշավանի տների կտուրները: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Անուշավան համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանը։
«Երեկոյան ժամին բարձրացած քամին ամբողջությամբ պոկել տարել է գյուղի բնակիչներից մեկի ավտոսպասարկման կետի տանիքը՝ մոտ 880քմ, և վնասվել են գյուղի էլեկտրաէներգիյաի լարերը, լուսատուները»,-նշեց համայանքի ղեկավարը։
Վերջինիս խոսքով ՝ ուժգին քամին ծառերը և բերքը չի վնասել։
Լիդա Եղիազարյան