Վերին Գետաշեն գյուղում կառուցվելու է ոռոգման ջրատարի ներքին ցանց՝ 2100 գծամետր երկարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կառուցվելու է ոռոգման ջրատարի ներքին ցանց՝ 2100 գծամետր երկարությամբ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42 միլիոն 635 հազար դրամ, որի
➡️70 տոկոսը կամ 29 միլիոն 845 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը,
➡️30 տոկոսը կամ 12 միլիոն 790 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Ոռոգման համակարգը կառուցվելու է 13 թաղամասերում, տարբեր տրամաչափերի երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով:

Շինարարական աշխատանքների համար մրցույթը հայտարարված է, հաղթող կազմակերպությունն արդեն հայտնի է, որի հետ արդեն կնքվել է համապատասխան պայմանագիր: 13 թաղամասերում գործում են հողե առուներ, որոնցում ջրի կորուստը շատ մեծ է: Կառուցվող համակարգը նվազագույնի կհասցնի այդ կորուստները, միաժամանակ ջուրը սպառողներին կհասնի արագ ու ժամանակին: Կարվի հնարավորը, որպեսզի համակարգը շահագործման պատրաստ լինի ոռոգման շրջանի մեկնարկից: Շինարարական աշխատանքները կսկսվեն մեկ շաբաթից։

#լավ_լուր_մարզպետից
#Վերին_Գետաշեն
#Գեղարքունիքի_մարզ
#սուբվենցիա2020




Լրահոս