
ՌԴ-ում ՀՀ դեսպանության էջում հայտնում են.
«Կրասնոդար – Երևան չարտերային թռիչքի մասին
Մայիսի 23-ին (ժամը՝ 15։15-ին) Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։
Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, նրանցից 29-ը՝ մանկահասակ երեխաներ։
Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին»։