
Մայիսի 22-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է գնդային ցուցադրական զորավարժության մարտական
հրաձգության փուլը՝ գնդապետ Հ. Սևոյանի ղեկավարությամբ: Զորավարժության ընթացքին հետևել են ՀՀ ԶՈւ
պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա.Մակարյանը և ԶՈւ
ՊԳՎ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը:
Գունդը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են ղեկավարման կետեր,
տրվել է պահպանությունից պաշտպանության անցնելու հրահանգ: Մարտական հրաձգությամբ կասեցվել է
պայմանական հակառակորդի գրոհը, գնդի անձնակազմն անցել է հակահարձակման՝ գրավելով ռազմավարական
բարձունքներ:
Զինծառայողների պատրաստության աստիճանն ու զորավարժության արդյունքները գնահատվել են բարձր: