
ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է հայտնել պաշտոնական Թբիլիսիին, այն բանից հետո, ինչ Արսեն Թորոսյանը հայտարարել էր COVID-19- ի դեմ պայքարում վրացական ոչ բարվոք հակահամաճարակային համակարգի և առողջապահության մասին։ Այս մասին, ինչպես հայտնում է ria.ru-ն , հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին։
«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, և նախարարի անունից ափսոսանք հայտնել այն կապակցությամբ, որ նրա հայտարարությունները, որոնք, համաձայն նրանց խոսքերի՝ սխալ էին մեկնաբանվել, վրդովվեցրել են վրացի գործընկերներին, և որ այդ կապակցությամբ նրանք ափսոսանք են հայտնում և խնդրում իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին», – ասել է Զալկալիանին լրագրողներին: