Երեւանում Հնդկաստանի քաղաքացին ցած է նետվել պատուհանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին, ժամը 02:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 4 հարկից քաղաքացին ցած է նետվել պատուհանից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ջասմիդ Կ․-ն (ծնված 1990 թ․) ցած է նետվել Խորենացի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից։

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ջասմիդ Կ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։




Լրահոս