
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Քաթարի Պետության էմիրին և Քուվեյթի Պետության էմիրին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և երջանկություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը խաղաղություն ու բարօրություն է մաղթել այդ երկրների բարեկամ ժողովուրդներին և վստահություն հայտնել հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ: