Ժողովուրդ. Վարչապետը կոչ է անում հայատառ գրել, իսկ կրթության նախարարը լատինատառ է գրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ”Ֆեյսբուք”-ի իր էջում դեռ

օգոստոսի սկզբին լատինատառերով հրաժեշտ էր տվել իր ընկերներին եւ այցելուներին. ”Es ardzakurd em meknel. Hangstanum em naev FB-its ))) ”: Նախարարի

գրածից ամիսուկես հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում կոչ է արել

բոլոր հայերին գրառումները կատարել միայն հայատառ: ”Գիտակցում եմ,

որ մեր շատ հայրենակիցներ, մանավանդ արտերկրում, չեն կարող գրել հայատառ, քանի որ չունեն

”Յունիքոդ”: Սակայն բոլորին կոչ եմ անում հնարավորության դեպքում

գրել միայն հայատառ”,-գրել է Տիգրան Սարգսյանը: Թե ինչ կապ ունի վարչապետի

գրածն Արմեն Աշոտյանի լատինատառերի հետ, դժվար է ասել: Նույնքան դժվար է պատկերացնել,

որ նրա կոչից հետո բոլոր սփյուռքահայերը պետք է ”Յունիքոդ” իստալացիա

անեն իրենց համակարգիչների մեջ, որպեսզի ոսկեղենիկ հայերենով իրենց մտքերը շարադրեն: Իհարկե, կարեւոր չէ, թե նույն վարչապետի հասցեին ինչ տառատեսակով են նույն

սոցիալական կայքում, մեղմ ասած, հայհոյախառն արտահայտություններ գրում: Բայց լավ է,

որ վարչապետը հայերենը կիրառելու կոչ է անում: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանից առաջ նման կոչով հանդես էին գալիս օտարալեզու

դպրոցների բացման դեմ ակցիաների հեղինակները:  




Լրահոս