
Հայաստանի տարածքում մայիսի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 25-30 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի կնվազի 8-10 աստիճանով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մայիսի 25-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-22 մ/վ։