
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մեկ օրում ավելացել է ավելի քան 101 000-ով: Ընդհանուր թիվն այժմ գերազանցում է 5.2 մլն-ը: Մինչդեռ մահվան ելքով դեպքերն ավելացել են ավելի քան 4200-ով՝ գերազանցելով 337 000-ը:
Մայիսի 24-ի 12:00-ի դրությամբ՝ աշխարհում 5մլն 204 հազար վարակվածներ են գրանցված եղել: Դրանցից 337 հազար 68-ը՝ մահվան ելքով: Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանն առաջին տեղն է զբաղեցնում վարակվածների թվով (2 338 124):
Իսկ Եվրոպայում կորոնավիրուսով վարակման 2 մլն-ից ավելի դեպք է արձանագրվել, որոնցից 173 886-ը՝ մահվան ելքով: Վերջին մեկ օրում այդ ցուցանիշն ավելացել է 19 327-ով, մահացածներինը՝ 928-ով: