Այսօրվանից պաշտպանիչ դիմակների կրումը պարտադիր է ամենուր: Ընդ որում, բազմիցս նշվել է այն մասին, որ դրանք կարող են լինել պատրաստված նաև տանը:
Դիմակների՝ պարտադիր կրման որոշումն է նաև պատճառը, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումն էր արել. «Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որեւէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»:
Այս գրառումից հետո կարծես թե ֆլեշմոբ է սկսվել և պաշտոնյաները տեղադրում են լուսանկարներ, որտեղ իրենք դիմակով են՝ այդպես կոչ անելով դրանք կրել ամենուր: