Այսօր Գոգյանն ու Գրիշա Թամրազյանը «կառերեսվեն» ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, ժամը 17:00-ին կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Այս որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով:

Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանության շատ ներկայացուցիչներ հանրային ձեւով իրենց դժգոհությունը չեն ներկայացնում Գոգյանի հրաժարակի հետ կապված, բայց քննարկումների ժամանակ, «ներքին» խոսակցությունների ժամանակ հայտարարում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել այս հարցում:

 




Լրահոս