Կադրային ջարդ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում. աշխատակիցները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին բողոքի ակցիա են իրականացնում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ աշխատակիցները: Նրանցից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե ՀՈԱԿ-ի նոր տնօրեն Արա Աղայանը կադրային ջարդ է սկսել և 10 աշխատակիցներից 7-ին ահիմն ազատել է աշխատանքից: Այժմ նրանք ցանկանում են բարձրաձայնել այդ անօրինականությունների մասին:

Հիշեցնենք, որ Աղայանն ընտրվել էր ապրիլի 27-ին կայացած մրցույթում: Ըստ լուրերի՝ նա քաղաքապետ Հայկ Մարությանի նախկին խորհրդականի ընկերն է: Հավելենք նաև, որ այս ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանն ազատվել էր աշխատանքից. նա բարձրաձայնել էր, թե իրեն հեռացնել են քաղաքապետի կնոջ որոշմամբ:




Լրահոս