
Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու և ելույթով հանդես է գալու նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նիստի օրակարգում ներառված են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր: