ԱԱԾ-ից հերքում են. Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվամիջոցներն այսօր տեղեկություն էին տարածել, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը մոտ մեկ շաբաթ է աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել:

Ըստ լրատվականի՝ ԱԱԾ տնօրենի դիմում գրելու պատճառը Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի` Էդուարդ Մարտիրոսյանի առաջին տեղակալ նշանակվելու փաստն է, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի՝ ուժային կառույցի աշխատանքներին միջամտելը։

Սակայն ԱԱԾ-ից հերքում են սույն լուրը՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և շարունակում է իր աշխատանքը։




Լրահոս